Ալեքսանդր Գոլիկով
Ալեքսանդր Գոլիկով | |
---|---|
1896 - դեկտեմբերի 10, 1937 | |
Ծննդավայր | Սիրոտինսկ, Second Don Okrug, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Կոմունարկայի կրակահրապարակ |
Զորատեսակ | հետևազոր |
Կոչում | բրիգադայի հրամանատար |
Մարտեր/ պատերազմներ | Առաջին համաշխարհային պատերազմ և Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ |
Պարգևներ |
Ալեքսանդր Գոլիկով (ռուս.՝ Александр Григорьевич Голиков, 1896, Սիրոտինսկ, Second Don Okrug, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 10, 1937, Մոսկվա, ԽՍՀՄ), Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի կոմբրիգ, Քաղաքացիական պատերազմի մասնակից, Կարմիր դրոշի կրկնակի շքանշանակիր (1920, 1921)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսանդր Գոլիկովը ծնվել է 1896 թվականին Վոյսկա Դոնսկի մարզի Սիրոտինսկ ստանիցայում (ներկայումս` Վոլգոգրադի մարզի Իլովլինսկի շրջան), (այլ տվյալներով` Նովո Նովոխոպյորսկում)[1]։ Ծառայել է Ցարական բանակում, մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմի մարտերին` հասնելով պորուչիկի կոչման, զբաղեցնելով մարտկոցի հրամանատարի պաշտոն։ 1918 թվականի հունիսին կամավորական հիմունքներով ծառայության է անցել Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակում։ Սկզբում եղել է դիվիզիայի հրամանատարի օգնական և 23-րդ հրաձգային դիվիզիայի հրետանու հրամանատար, այնուհետև դիվիզիայի հրամանատարի պաշտոնում փոխարինել է Ֆիլիպ Միրոնովին։ Ավելի ուշ եղել է 7-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար։ Բազմիցս աչքի է ընկել մարտերում[2]։
Հանրապետության Հեղափոխական Ռազմական Խորհրդի № 260 հրամանով 1920 թվականին դիվիզիայի հրամանատար Ալեքսանդր Գոլիկովը պարգևատրվել է ՌՍՖՍՀ Կարմիր Դրոշի առաջին շքանշանով[3]։ Հանրապետության Հեղափոխական Ռազմական Խորհրդի № 353 հրամանով 1921 թվականին դիվիզիայի հրամանատար Ալեքսանդր Գոլիկովը երկրորդ անգամ պարգևատրվեց ՌՍՖՍՀ Կարմիր Դրոշի շքանշանով[3]։
1921 թվականի մարտին ձերբակալվել է Հակահեղափոխության և դիվերսիայի դեմ պայքարի համառուսական հանձնաժողովի կողմից Ֆիլիպ Միրոնովի (եղել է նրա փեսան) դավադրությանը մասնակից լինելու կասկածանքով, պահվել է Բուտիրյան բանտում, սակայն շուտով ազատվել է և վերականգնվել Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի կադրային կազմում։ Շարունակել է ծառայությունը բանակում[2]։ Ավարտել է ռազմական ակադեմիան։ 1937 թվականին զբաղեցրել է ԽՍՀՄ Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի հեծելազորի տեսուչի օգնականի պաշտոնը։ Բնակվել է Մոսկվայում։
1937 թվականի հուլիսի 17-ին ձերբակալվել է ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի օրգանների կողմից, ռազմա-ֆաշիստական դավադրության կազմակերպմանը մասնակցելու մեղադրանքով։ Նույն տարվա դեկտեմբերի 10-ին ԽՍՀՄ Գերագույն դատարանի Ռազմական կոլեգիայի որոշմամբ դատապարտվել է պատժի առավելագույն չափին` գնդակահարության։ Գնդակահարվել է նույն օրը։ Գոլիկովի աճյունը թաղված է «Կոմունարկա» հրաձգարանում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Голиков Александр Григорьевич» (ռուսերեն). Сахаровский центр. Վերցված է 2014 թ․ հունվարի 8-ին.
- ↑ 2,0 2,1 «Протокол допроса Ф.К. Миронова в Особом отделе ВЧК (по делу № 8382)» (ռուսերեն). Фонд Александра Яковлева. Վերցված է 2014 թ․ հունվարի 8-ին.
- ↑ 3,0 3,1 Сборник лиц, награждённых орденом Красного Знамени и Почётным революционным оружием.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Сборник лиц, награждённых орденом Красного Знамени и Почётным революционным оружием». Воениздат, 1926.
- 1896 ծնունդներ
- Դեկտեմբերի 10 մահեր
- 1937 մահեր
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի մասնակիցներ
- ԽՍՀՄ-ում գնդակահարվածներ